hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ռաֆիկ Սահակյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. ապրիլի 24-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում

Սիրում էր սպորտը
13 տարի զբաղվել է կարատեով, ուներ բազում նվաճումներ, մասնակցել է միջազգային մրցումների, զբաղեցրել 1-ին, 2-րդ հորիզոնականները

ժպիտը միշտ դեմքին էր
Իր դրական էներգիայով վարակում էր բոլորին

Բարի էր ու հավատարիմ
Ցանկացած իրավիճակում միշտ ընկերների կողքին էր

Պատմել էր ընկերներին
Բանակից հետո շարունակելու էր ուսումը

Չէր սիրում, որ իրեն Ռաֆիկ էին ասում
Ես երեխա չեմ, ինձ Ռաֆո ասեք

Սիրում էր բոլորին
Ու սիրված էր բոլորի կողմից

Դասարանում ներկա-բացակա անելիս միշտ ասում էր
Ես այստեղ եմ

Վերջին մարտը
2020թ. հոկտեմբերի 13, Հադրութ