hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Վանոյան
2015 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թվականի օգոստոսի 8-ին Շիրակի մարզի Արևիկ գյուղում։

Սպորտը նրա համար միայն զբաղմունք չէր, այլ նաև ուժ
Ֆուտբոլ էր խաղում, զբաղվում էր լողով։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Դասընկերների և սիրած աղջկա հետ։

Նրան հիշում են որպես
Շատ ընկերասեր մարդ։ Նա միշտ պատրաստ էր օգնել թույլին, պաշտպանել ու կանգնել նրա կողքին, ով դրա կարիքն ուներ։

Երազանք, որն անկատար մնաց…
Երազում էր իր կյանքը կապել զինվորական ծառայության հետ։ Նույնիսկ ծառայությունից հետո ցանկանում էր շարունակել ապրել ու ծառայել զինվորականի ճանապարհով։

Նրա հումորը առանձնահատուկ էր
Ամեն տեղ կարողանում էր ժպիտ բերել մարդկանց դեմքերին։

Շատ գեղեցիկ էր նկարում`
Իր զգացմունքներն արտահայտելով գույների միջոցով:

Վերջին զրույցը 2015 թվականի նոյեմբերի 9-ին
«Տագնապ են տվել, բարձրանում ենք դիրքեր։ Տասը տուփ մոմ ուղարկեք, մոմերը այստեղի սրբի մոտ վառենք ու իջնենք…»։

Վերջին մարտը
2015 թվականի նոյեմբերի 12: Զոհվել է դիպուկահարի կրակոցից:

Պարգևատրվել է
«Քաջարի մարտիկ» կրծքանշանով, «Մարտական ծառայության» և «Արիության» մեդալներով: