Ծնվել է
2002 թվականի սեպտեմբերի 26-ին Արմավիրի մարզի Տարոնիկ գյուղում (Էջմիածին)։
Իր համար մայրն ամենամեծ ուժն ու ոգեշնչումն էր
Ամենից շատ ուրախացնում էր իր մայրիկը։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Մայրիկի և իր մորաքրոջ երեխաներին։ Սիրում էր գնել քաղցրավենիք և խաղալիքներ՝ ուրախացնելով փոքրիկներին։
Ընկերները նրան հիշում են որպես
Խելացի, բարի և շնորհքով երիտասարդ։ Նրա համեստությունն ու բարությունը առանձնահատուկ էին դարձնում նրան։
Նպատակներ, որ կիսատ մնացին
Աշխատել, տուն գնել և ապագայում ստեղծել իր ընտանիքը։
Ընդգրկվել էր «Հայրենյաց պաշտպան» ծրագրում
Ծառայում էր որպես պայմանագրային զինծառայող:
Սիրում էր
Մոտոցիկլետ վարել։ Ազատ ժամանակը հաճախ անցկացնում էր հենց այդ զբաղմունքով՝ զգալով ազատության և արագության հաճույքը։
Վերջին հանդիպումը
Վերջին անգամ հանդիպել էին իր ծննդյան օրը։ Նա պատրաստվում էր հոկտեմբերի 10-ին զանգահարել և շնորհավորել հորեղբոր ծնունդը, սակայն այդ զանգը այլևս չկայացավ։
Վերջին մարտը
2023 թվականի հոկտեմբերի 10, Վարդենիսի դիրքեր: