Ծնվել է
2004 թվականի հունվարի 13-ին Սևան քաղաքում։
Հետաքրքրություններ
Դավիթին ոգեշնչում էին խոհարարությունն ու սպորտը։ Նա հաճույքով էր պատրաստում ուտելիքներ և սիրում էր զբաղվել տարբեր սպորտաձևերով։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Իր բարի ու ընկերասեր բնավորությամբ նա հեշտությամբ էր մտերմանում մարդկանց հետ։
Ընկերները նրան հիշում են որպես
Բարի, խելացի և բոլորին օգնության հասնող երիտասարդ։
Երազանքներ, որ անկատար մնացին
Ծառայությունից հետո աշխատանք գտնել, տուն գնել և ընտանիք կազմել, ունենալ մեծ ընտանիք՝ չորս երեխա։
Շատ էր սիրում սպորտը
Երկրպագում էր Ռոնալդուին, զբաղվում էր նաև թիավարությամբ՝ ուներ մեդալներ։
Վերջին զրույցը տատիկի հետ
Նա հանգստացրել է տատիկին՝ ասելով, որ անհանգստանալու պատճառ չկա։ Ասել է, որ հաց է ուտում և շուտով պետք է գնան դիրքեր։
Վերջին մարտը
2024 թվականի ապրիլի 12, Մեղրի: Զոհվել է «Ուրալ» մակնիշի մեքենայի ավտովթարից։