Ծնվել է
1981թ. փետրվարի 17-ին Մարտակերտի շրջանի Կոճողոտ գյուղում։
Նրան ուժ ու ոգեշնչում էին տալիս
Ընտանիքը և հայրենիքը։ Հայրենիքի հանդեպ սերը նրա կյանքի գլխավոր արժեքներից էր։
Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ՝ նրանց նվիրելով իր հոգատարությունն ու ուշադրությունը։
Նրան հիշում են որպես
Մեծ հայրենասեր, ընկերասեր և պատվով ապրած մարդ։ Նա այն մարդկանցից էր, ով իր անունից հետո թողել է հարգանք ու լավ հիշողություն։
Երազում էր
Ավտոմեքենա ունենալ և ապահովել իր ընտանիքի բարեկեցիկ կյանքը։
Սիրում էր որսորդությունն ու ձկնորսությունը
Բնության մեջ անցկացրած պահերը նրա համար խաղաղություն էին բերում։
Մարտական ուղին
Մասնակցել է Արցախյան առաջին պատերազմին, քառօրյա և 44-օրյա պատերազմներին։
Վերջին զրույցը որդու հետ սեպտեմբերի 1-ին
Զգուշացրել էր, որ հնարավոր է պատերազմ սկսվի և ասել էր․ «Չվախենաս, եթե պատերազմը սկսվի, ես քո մոտ եմ գալու…»։
Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 19: