hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մաքսիմ Հովհաննիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2000 թվականի հոկտեմբերի 20-ին Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Կարողանում էր ուրախանալ կյանքի ամենապարզ բաներից
Նրա համար յուրաքանչյուր օր նոր հնարավորություն էր սովորելու, փորձելու և առաջ գնալու։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Այդ հարաբերությունները նրա կյանքի կարևորագույն հենարանն էին։

Ընկերները նրան հիշում են որպես
Կյանքով լեցուն, բազմակողմանի զարգացած և հարգված երիտասարդ։ Նա միշտ պատրաստ էր օգնության հասնել:

Նպատակներ, որ կիսատ մնացին
Ամենամեծ նպատակներից մեկն ավտոինժեներ դառնալն էր։

Ինքնուս էր
Շատ բան սովորում էր ինքնուրույն և արագ էր յուրացնում նոր գիտելիքները։ Մեծ հետաքրքրություն ուներ մեքենաների, զենքի և տեխնիկայի նկատմամբ։

Վերջին զրույցը հայրիկի հետ
Ասել էր, որ իր հրամանատարը, ում շատ էր սիրում ու հարգում, այլևս չկա։ Ու հավելվել, որ կկռվի նույն կերպ և թշնամին երբեք իր մեջքը չի տեսնի։

Ծառայել է որպես ֆագոտահար
Իր մասնագիտական քննությունը հանձնել է ռեկորդային՝ ընդամենը 18 վայրկյանում:

Պատերազմի օրերին
Ընկերների հետ ոչնչացրել է հակառակորդի մեծաքանակ տեխնիկա:

Վերջին մարտը
2020 թվականի նոյեմբերի 2-ին Ջարտարում՝ Մոնթեի բլուր տարածք: