hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արեգ Քերոբյան
2024 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2004 թվականի օգոստոսի 28-ին Մարտունու շրջանի Ներքին Գետաշեն գյուղում։

Կյանքին նայում էր պայծառ աչքերով
Նրան կարող էր ուրախացնել գրեթե ամեն ինչ՝ մարդկանց հետ շփումը, նոր գաղափարները և կյանքի փոքր ուրախությունները։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընկերների ու հարազատների հետ։ Նրա ներկայությունը միշտ ջերմություն և աշխուժություն էր բերում շրջապատին։

Ընկերները նրան հիշում են, որպես
Բարի, ընկերասեր և բոլորին օգնության հասնող երիտասարդ։

Հետաքրքրություններն ու երազանքները
Արեգը հետաքրքրված էր ծրագրավորմամբ և ձգտում էր բարձունքների հասնել այդ ոլորտում։ Նա նպատակասլաց երիտասարդ էր, ով հավատում էր իր ապագային։

Արեգը հոր աչքերով
Աշխատասեր և նպատակասլաց երիտասարդ էր, ով երբեք չէր վախենում դժվարություններից և միշտ փորձում էր առաջ գնալ։

Վերջին զրույցը հոր հետ
Ինչպես միշտ նա լավատես էր և վստահեցնում էր, որ իր մոտ ամեն ինչ լավ է։

Վերջին մարտը
2024 թվականի ապրիլի 12, Մեղրի: Զոհվել է ավտովթարի հետևանքով: