hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Ֆերդինանդ Սոլակյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984թ. օգոստոսի 10-ին Երևան քաղաքում։

Ոգեշնչվում էր ընկերների հաջողություններով
Նա միշտ անկեղծորեն էր ուրախանում ուրիշների ձեռքբերումներով։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Ամուսնացած էր
Ուներ երկու զավակ՝ աղջիկ և տղա, որոնց նկատմամբ անսահման սեր ու հոգատարություն ուներ:

Նրան հիշում են որպես
Համեստ, բարի և բոլորին հասնող մարդ։ Ընկերները նրան նկարագրում էին որպես դրական, կենսուրախ ու մշտապես լավատես անձնավորություն։

Երազանք, որը կիսատ մնաց
Ապահովել իր երեխաների ապագան և զբաղվել նրանց դաստիարակությամբ… ։

Յուրահատկությունները
Հետաքրքրված էր մաթեմատիկայով և սիրում էր մտքով հաշվարկներ կատարել։

Վերջին զրույցը ընկերոջ հետ սեպտեմբերի 18-ին
Զանգել էր ընկերոջը, շնորհավորել ծննդյան օրը և խոստացել դիրքերից իջնելուց հետո միասին նշել այն։

Մոր հետ զրույցներում
Միշտ ասում էր. «Ամեն ինչ լավ է լինելու»:

Հրաժարվել է նահանջել
Մինչև վերջ մարտնչել է թշնամու դեմ՝ կյանքը տալով հայրենիքին:

Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 19, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղի մոտ գտնվող 717-րդ դիրք: