hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նվեր Առստամյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993թ. սեպտեմբերի 5-ին Արցախի Մարտունու շրջանի Ճարտար քաղաքում։

Մեծ նվիրումով կապված էր բանակին
Ծառայությունը նրա համար կյանքի կարևոր ճանապարհ էր, այլ ոչ թե պարզապես պարտք հայրենիքին։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Իր երեխայի հետ։ Նրա համար ամենաթանկ պահերը հենց այդ միասին անցկացրած ժամերն էին։

Նրան հիշում են որպես
Բարի, ազնիվ, հոգատար և բանակին ամբողջությամբ նվիրված մարդ։ Նրա ներկայությունը միշտ վստահություն էր ներշնչում շրջապատին։

Ամենամեծ երազանքն էր
Տեսնել իր երեխայի մեծանալը և նրա հետ միասին իրականացնել կյանքի նպատակներն ու ցանկությունները։

Շատ պատասխանատու էր
Ծառայությանը միշտ պատրաստվում էր մեծ նվիրումով։ Մարտական ընկերների նկատմամբ նույնպես առանձնանում էր իր հոգատար վերաբերմունքով։

Մարտական ուղին
Մասնակցել է 2016թ. Քառօրյա պատերազմին, 2020թ. 44-օրյա պատերազմին և հետագա մարտական գործողություններին:

 

Վերջին անգամ տնից դուրս գալիս
Չի հասցրել հրաժեշտ տալ հարազատներին՝ շտապելով տագնապի կանչին։

Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 19-ին վիրավորվել է Մարտունու շրջանի Կոհակ կոչվող տարածքում և սեպտեմբերի 22-ին մահացել հիվանդանոցում։