hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Օնիկ Գրիգորյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1978թ. հուլիսի 25-ին Արցախի Ասկերանի շրջանի Խրամորթ գյուղում։

Նրա կյանքի ամենամեծ շարժիչ ուժը
Հայրենիքի հանդեպ սերն ու պատասխանատվությունը էին։

Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։

Նրան հիշում են որպես
Աշխույժ, կատակասեր, ընկերասեր և նախաձեռնող մարդ։ Միևնույն ժամանակ շատ պատասխանատու էր և միշտ պատրաստ կանգնել ամենադժվար պահին։

Հայրենիքի ազատությունն ու բարգավաճումը
Նրա նվիրական երազանքն էր:

Սիրում էր
Բնությունը, հաճախ զբաղվում էր ձկնորսությամբ։ Երգում ու նվագում էր, ինչը նրան դարձնում էր ընկերական շրջապատի ուրախության կենտրոնը։

Վերջին պատգամը որդուն վիրավոր վիճակում էր ուղարկել
«Հովհաննեսին ասեք, որ այսուհետ հայրենիքի և ընտանիքի համար պատասխանատուն ինքն է…»։

Մինչև վերջ կռվել է թշնամու դեմ
Վիրավոր և վառված ափերով շարունակել է կրակել գնդացրով՝ թույլ չտալով թշնամուն առաջանալ:

Վերջին մարտը
2016թ. ապրիլի 2, Ջաբրայիլի Լալա Թեփեի դիրքեր: