hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Արման Բաբաջանյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991թ. օգոստոսի 2-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Ոգեշնչվու էր այն հարազատներով,
Ովքեր զինվորական ծառայության էին: Հենց այդ ճանապարհն էլ ընտրեց…

Սիրում էր ժամանակն անցկացնել
Ընկերների, ընտանիքի և զինվորականների հետ։ Զինվորների հետ շփվելը նրա համար պարզապես ծառայություն չէր, այլ հոգևոր կապ։

Նրան հիշում են որպես
Աշխույժ, ընկերասեր և բոլորի կողմից սիրված մարդ:

Ամուսնացած էր
Ուներ երեք անչափահաս զավակ, որոնց նկատմամբ մեծ հոգատարություն ուներ։

Մանկուց երազում էր հասնել Մարշալ Համազասպ Բաբաջանյանի բարձունքին
Զինվորական դառնալը նրա ամենամեծ նպատակներից էր։

Սիրում էր
Ձկնորսությամբ զբաղվել։ Դա նրա համար հանգստանալու և մտքերը հավաքելու միջոց էր։

44-օրյա պատերազմը
Հրամանատար էր: Իր ստորաբաժանումը դուրս էր բերել մարտերից առանց զոհերի:

Սովորում էր Մոսկվայում
Սակայն, պատերազմի լուրը լսելուն պես վերադարձավ հայրենիք՝ կանգնելու իր զինվորների կողքին:

Վերջին խոսքը հայրիկին Մոսկվայից վերադառնալիս
«Պապ, ես պիտի գնամ, իմ երեխեքը (զինվորները) էնտեղ են, պիտի շուտ հասնեմ»:

Վերջին մարտը
2023թ. սեպտեմբերի 2, Գորիս՝ Սև լճի մոտակայք: