hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հրաչյա Սարուխանյան
2023 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2003թ. հուլիսի 12-ին Երևան քաղաքում Աջափնյակ համայնքում։

Ամենամեծ ոգեշնչումն ընտանիքն էր
Ընտանիքի հետ միասին լինելը նրա համար ամենամեծ ուրախությունն էր և ուժի աղբյուրը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և մտերիմ ընկերոջ՝ Էրիկի հետ։

Նրան նկարագրում են որպես
Նվիրված, ժպտերես և խորապես մտածող մարդ։ Նրա խոսքը միշտ ծանրակշիռ էր, իսկ վերաբերմունքը՝ հարգալից և ազնիվ։

Երազում էր
Ունենալ սեփական մեքենան հիմնել իր սեփական բիզնեսը՝ ստեղծելով անկախ ու կայացած ապագա։

Յուրահատուկ էր
Հետաքրքրվում էր համակարգիչներով և տեխնոլոգիաներով։ Զբաղվել է կարատեով, ունեցել է դարչնագույն գոտի և մեդալներ։

Քառօրյա պատերազմը
Վիրավոր ընկերոջը Սիսիանի սարերից հասցրել էր մինչև Զանգեզուրի հատված` փրկելով նրա կյանքը։

Վերջին խոսքերը մայրիկին
«Կյանքս կտամ, հինգ սանտիմ հող չեմ տա»…։

Վերջին մարտը
2023թ. մարտի 31, Տեղ գյուղի տարածք: