Ծնվել է
2004թ. հունիսի 12-ին Երևանում։
Սիրում էր սպորտը՝
Բասկետբոլ, կարատե, ֆուտբոլ։ Շարժումը նրա բնավորության մի մասն էր։ Հայրենասիրությունը նրա մեջ բնական էր, ինչպես շնչառությունը։
Սիրելի միջավայրը
Ազատ ժամանակն անցկացնում էր ընկերների ու ընտանիքի հետ, հատկապես կապված էր եղբոր հետ։
Հարազատների հիշողությամբ
Հավասարակշռված, խելացի, բարի ու ընկերասեր էր։ Չափազանց ազնիվ էր, երբեք չէր կարող վնասել կամ նեղացնել որևէ մեկին։
Երազում էր
Ունենալ սովորական, մարդկային երջանիկ կյանք՝ աշխատանք, ընտանիք, խաղաղ օրեր։
Վերջին խոսքերը
Վերջին զրույցներում պատմում էր առօրյայից, մանրուքներից՝ փորձելով հանգստացնել հարազատներին։ Նրա ձայնում միշտ հանգստություն կար։
Վերջին մարտը
2023թ. օգոստոսի 26, Սյունիքի մարզ՝ Դավիթ Բեկ գյուղի մոտակայքում գտնվող մարտական դիրք: