hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահե Հովսեփյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. դեկտեմբերի 17-ին Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում։

Կյանքով լի էր
Ամեն ինչից ուրախանում ու ոգևորվում էր։ Սպորտը նրա ամենամեծ շարժիչ ուժն էր։

Սիրելի միջավայրը
Ամենաշատը սիրում էր ժամանակ անցկացնել ընկերների և ընտանիքի հետ։ Նրանց շրջապատում էր բացվում նրա ջերմ ու դրական բնավորությունը։

Նրան նկարագրում են որպես
Բարի, հասնող և միշտ դրական մարդ։ Երբեք չէր մերժում օգնության խնդրանքը, միշտ պատրաստ էր աջակցել։

Իր ապագան տեսնում էր սպորտում
Ֆուտբոլը նրա սիրելի զբաղմունքն էր, պարապում էր մեծ նվիրումով ու հավատում էր, որ այդ ճանապարհով կարող է հասնել հաջողությունների։

Վերջին զրույցը մայրիկի հետ
Մայրը հորդորել էր. «Տաք հագնվի ու լավ կեր, լավ պահի քեզ…»։

Վերջին մարտը
2022թ. նոյեմբերի 15, Մեղրի: