hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սամվել Սանեյան
2022 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2002թ. սեպտեմբերի 11-ին Գեղարքունիքի մարզի Ծովագյուղում։

Նրան ոգեշնչում էին
Իր դասերը, գծագրերը, ճարտարապետությունը և Արցախը։

Սիրում էր ժամանակ անցկացնել
Ընտանիքի, ընկերների և եղբոր աղջկա հետ։ Նրանց հետ էր կիսում իր լուռ, բայց խոր զգացումները։

Հարազատների խոսքով
Համեստ էր, ուշադիր, բարի ու հասնող։ Աստվածապաշտ էր, ներքին խաղաղությամբ ու հավասարակշռությամբ։ Նրա կեցվածքն ու մշտական ժպիտը առանձնացնում էին նրան բոլորից։

Երազում էր
Դառնալ ճարտարապետ, կառուցել, ստեղծել ու թողնել իր հետքը կյանքի մեջ։

Վերջին խոսքերը մայրիկին
-Ես լավ եմ, մի մտածի մամ ջան, ամեն ինչ նորմալ ա…։

Վերջին մարտը
2022թ. ապրիլի 28, Մեղրի։