hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Նարեկ Մարգարյան
2025 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2004թ. դեկտեմբերի 19-ին Լոռու մարզի Մեծավան գյուղում։

Նրա ամենամեծ ուրախությունը
Ընտանիքն էր։ Սիրում էր պարզապես լինել իրենց կողքին՝ առանց ավելորդ խոսքերի, բայց լի սիրով։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և իր սիրած էակի հետ։ Նրա կապերը խորն էին ու անկեղծ։

Հարազատների խոսքով
Պարզ, մաքուր, ջիգյարով տղա էր։ Չարություն չէր պահում սրտում, չէր նեղանում, բաց ու ազնիվ մարդ էր։

Նրա ամենամեծ ցանկությունը
Եղբոր տեսողության վերականգնումն էր։ Իր բոլոր երազանքներից բարձր հենց դա էր դնում՝ պատրաստ լինելով ամեն ինչ անել դրա համար։

Ուներ լայն սիրտ ու ներողամիտ բնավորություն
Մարդկանց մեջ միայն լավն էր տեսնում։

Վերջին զրույցը մայրիկի հետ
«Մամ ջան, մի անհանգստացի, ամեն ինչ լավ ա։ Հասնեմ դիրքեր՝ կզանգահարեմ…»։

Վերջին մարտը
2025թ. հունիսի 6, Սիսիան։