hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վարդան Մաթեվոսյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1995 թ․ օգոստոսի 8-ին Վայոց Ձորի Արենի գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Պատմությունը և հատկապես՝ Սասունցի Դավիթը։ Շատ էր սիրում խորանալ պատմության մեջ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Մասնակցում էր Հայ Ասպետ հաղորդաշարին։ Սիրում էր ֆուտբոլ խաղալ և ամենա առավոտ վազել այգում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ լուրջ էր և միշտ պատրաստ էր խնդրահարույց հարցերը լուծել՝ բանակցելով մարդկանց հետ։ Չէր սիրում վիճել։

Յուրահատկություններ
Նպատակասլաց էր, լուրջ, բայց նաև շատ հումորով էր։

Սիրում էր
Պատմական գրքեր կարդալ, ֆուտբոլ խաղալ և առավոտյան վազել։

Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, դեռ դիրքերից չենք իջել, հենց իջնենք, մի ժամվա ընթացքում կզանգեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 8-ին, Զոդում։