
Ծնվել է
1995 թ․ հոկտեմբերի 3-ին Արարատի մարզի Արևաբույր գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սպորտն ու ակտիվությունը։ Նա շատ աշխույժ տղա էր, 7-8 տարի զբաղվել է քիքբոքսինգով։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Մտերիմների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա ուներ շատ լավ, հավասարակշռված բնավորություն։ Մտերիմների հետ առանձնահատուկ կապ ուներ։ Բոլորի կողմից սիրված ու ճանաչված էր։ Նրա ներկայությունը միշտ ջերմություն էր բերում շուրջը։
Երազում էր
Ծառայությունից հետո վերադառնալ և քիքբոքսինգի խմբակ բացել։ Նրան զինվորական ծառայության չէին կանչել, ինքն էր կամավոր գնացել։ Միշտ ասում էր․ «Ինձ տարեք Ղարաբաղ, ինձ ամենավատ տեղը տարեք»։
Յուրահատկությունները
Աշխույժ ու ժպտերես էր, ոչ մեկից չէր նեղանում։ Ասում էր՝ «Ես խաղաղության աղավնի եմ»։
Սիրում էր
Բանաստեղծություններ գրել։ Իր ստեղծագործությունները հանձնել էր մորը, որ նա պահի։
Վերջին զրույց
Մարտի 15-ին։ Դրանից հետո լուր չեն ունեցել։
Վերջին հերոսական մարտը եղել է
Մարտի 26-ին, Գյուլիստան գյուղում։