hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մերուժան Ստեփանյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1993 թ․ հունվարի 17-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն նոր բան ու առհասարակ՝ ամեն ինչ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և դասընկերների հետ։ Ընդունվել էր Վազգեն Սարգսյանի անվան զորամաս։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա շատ ընկերասեր և համեստ երիտասարդ էր՝ միշտ պատրաստ աջակցելու մյուսներին։ Բոլորին հասնող, բոլորի ցավով ապրող մարդ էր։ Երբեք անտարբեր չէր մնում և ձգտում էր առաջինը լինել այնտեղ, որտեղ օգնության կարիք կար։

Երազում էր
Դառնալ զինվորական, հետո ամուսնանալլ, սեփական տուն կառուցել և այգի ունենալ, որտեղ իր ապագա երեխաները կկարողանային խաղալ։

Յուրահատկություններ
Շատ ընկերական, լսող և ըմբռնող էր, մի հայացքից հասկանում էր դիմացինին։

Սիրում էր
Ստեղծագործել, երգեր գրել և խաղալիքներ վերանորոգել։ Իրենց դպրոցի վերջին զանգի երգը ինքն էր գրել՝ մտածելով, որ այն կրկնող չի լինի։

Վերջին խոսքերն էր
«Մա՛մ, դու քեզ լավ կնայես, այլևս չզանգես»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Թալիշի դիրքերում։ Ապրիլի 2-ին ժամը 5-ից սկսած առանց զենքի 14 ժամ դիմադրել էին թշնամուն։