
Ծնվել է
1993 թ․ հունիսի 5-ին Շիրակի մարզի Ախուրյան գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, սպորտը և զինվորականությունը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Տատիկի, եղբոր և մայրիկի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հարգված, խելացի և բանիմաց անձնավորություն էր։
Երազում էր
Բարի մարդ դառնալ, հայրենիքին նվիրված և արժանի զավակ լինել։ Միշտ ցանկացել էր շքանշաններ ստանալ։
Յուրահատկություններ
Շատ բանիմաց, խելացի ու համեստ էր։ Յուրաքանչյուր հարցի գրագետ ու կիրթ պատասխաններ էր տալիս։
Սիրում էր
Ռազմական գործը։
Վերջին զրույց
2016 թ․ մարտի 31-ին։ Զանգել և զրուցել է մոր հետ, վերջում ասել, որ զինվորների հետ գնում են հանգստանալու։
Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 2-ին, Ջաբրայիլի մարտական դիրքերում։