
Ծնվել է
1996 թ․ օգոստոսի 19-ին Երևան քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Սուպերհերոսներն ու կյանքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և եղբոր հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նվիրված, ազնիվ և հարգված անձնավորություն էր։ Բանակում նույնպես հարգված էր և ճանաչված էր որպես առաջնորդ։ Սովորում էր Ճարտարագիտական համալսարանի դիզայնի ֆակուլտետի երկրորդ կուրսում։
Երազում էր
Իտալիայում շարունակել իր մասնագիտական կրթությունը։ Ստեղծել լավ աշխատանքային կարիերա և ունենալ ընտանիք։
Յուրահատկություններ
Հատուկ սեր ուներ եղբոր և ծնողների հանդեպ։ Խոնարհ, ճարպիկ և ակտիվ անձնավորություն էր։
Սիրում էր
Նկարել և գծագրել։
Վերջին զրույց
Ապրիլի 1-ին վերջին անգամ զանգել էր մորը՝ ասել, որ ամեն ինչ լավ կլինի և հնարավոր է մի քանի օր չկարողանա զանգել։
Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ ապրիլի 2-ին, Ջրականի 112-րդ դիրքում։ Պայքարել են մինչև առավոտ։