hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գեվորգ Հարությունյան
2016 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1996 թ․ նոյեմբերի 8-ին Երևան քաղաքում։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Նրա շրջապատը շատ մեծ էր։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, ընկերասեր և հոգատար անձնավորություն էր։ Իր ծանրոցներից ամեն ինչ բաժանում էր ընկերներին։

Երազում էր
Սովորել ռազմական ոստիկանությունում։ Պարող էր, ցանկանում էր պարային խմբակ բացել։

Յուրահատկություններ
Մայրիկի կյանքի ընկերն էր։ Միշտ ժպտերես, մարդամոտ և հյուրընկալ էր։

Սիրում էր
Հումորը։

Վերջին խոսքերն էր
Մեկ ամիս․ «Մա՛մ ջան, պատերազմ է։ Իզուր հանձնեցին, սրանից վատ կլինի»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2016 թ․ օգոստոսի 2-ին, Աղդամում։ 116 մարտական դիրքի պատասխանատուն էր։ Զոհվել էր ականի պայթյունից՝ փրկելով ուրիշների կյանքը։