
Ծնվել է
1994 թ․ դեկտեմբերի 16-ին Տավուշի մարզի Հաղթանակ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Նկարելն ու մաթեմատիկան։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընկերասեր, խելացի և բոլորի կողմից սիրված անձնավորություն էր։
Երազում էր
Տուն ունենալ, ինչը բանակ գնալուց առաջ իր ընտանիքը կարողացավ իրականացնել։
Յուրահատկություններ
Համեստ և խելացի մարդ էր, ոչ մեկի մասին երբեք վատ չէր արտահայտվում։
Սիրում էր
Ստեղծագործել։ Սակայն բազմաթիվ տեղափոխությունների պատճառով ոչինչ չի պահպանվել։
Վերջին խոսքերն էր
2014 թ․ հուլիսի 25-ին․ «Մա՛մ, Ռուբիկի հետ չեմ կարողանում կապվել, միգուցե նրա մոր հեռախոսահամարն ունենա՞ս»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2014 թ․ հուլիսի 26-ին, Մարտակերտում։