hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Իգոր Մանուկյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1977 թ․ օգոստոսի 3-ին ԱՀ Բաքու քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և ընկերները։ Շատ ընկերասեր և անկեղծ մարդ էր։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։ Շատ նվիրված էր ընտանքին։ Դիրքերից շատ հաճախ էր խնդրում երեխաներին, որ իրենց նկարները ուղարկեն։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Անչափ բարի ու նվիրված էր՝ վերջին կոպեկն անգամ ընկերոջը կտար։ Շատ հոգատար էր ընտանիքի հանդեպ։ Տղաներն ասում էին․ «Երբ մեր մասին լավ են խոսում, մենք հպարտանում ենք, որ Իգորի որդիներն ենք»։

Երազում էր
Տեսնել երեխաների մեծանալը, կյանքը վայելել, տուն ու մեքենա ունենալ։

Յուրահատկություններ
Շատ արագաշարժ էր և միշտ վազքի մեջ, կարծես ինչ-որ բանից ուշանում էր։ Ինչ էլ մտքին դներ, անպայման անում էր։

Վերջին ցրույց
Հոկտեմբերի 15-ին։ Հույս էր տալիս, որ 2 օրից վերադառնալու է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին Ֆիզուլիի և Հադրութի շրջաններում։