hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գառնիկ Սարգսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1964 թ․ սեպտեմբերի 8-ին Արագածոտնի մարզի Աշնակ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Այգին մշակելը, իր ձեռքերով ինչ որ բան ստեղծելը և, առհասարակ, ամեն ինչը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Այգեգործությամբ զբաղվելով։ Իր ժամանակը հիմնականում անցկացնում էր այգում և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի և հոգատար մարդ էր։ Նրան միշտ բարի ժպիտով ու սիրով են հիշում։

Երազում էր
Տուն կառուցել, երեխաներին ամուսնացնել և թոռներին տեսնել։ Նրա երազանքները կատարվեցին՝ արդեն առանց իրեն։

Յուրահատկություններ
Առանձնանում էր իր արարող և ստեղծագործ տեսակով։

Սիրում էր
Ժամանակ անցկացնել այգում՝ փայտ ջարդելով, մեքենաներ վերանորոգելով, ինչպես նաև զբաղվել անասնապահությամբ։ Նրա ստեղծագործական բնավորությունը արտահայտվում էր թե՛ գործնական, թե՛ կենցաղային գործերում։

Վերջին խոսքերը
Քարինտակի դիրքերից․ «Մեքենաները կբերեմ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 28-ին նա վիրավորվել է, բայց մինչև վերջին պահը խոսել է որդու հետ։