
Ծնվել է
1984 թ․ փետրվարի 29-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի և լավ մարդ էր։
Երազում էր
Տուն կառուցել և երկրորդ երեխան ունենալ, սակայն այդ երազանքները կիսատ մնացին։
Յուրահատկություններ
Նա առանձնանում էր իր յուրահատուկ կերպարով։ Նրա մեջ բացասական ոչինչ չկար, բոլորը նրան ճանաչում էին որպես դրական մարդ։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 14-ին։ Իր գտնվելու վայրի մասին ընտանիքին չէր տեղեկացնում։ Ընդհանրապես քչախոս մարդ էր։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 15-ին, Հադրութում։ Զոհվել է դիպուկահարի կրակոցից։