
Ծնվել է
1968 թ․ մայիսի 4-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և զինվորները։ Նա երեք անգամ դիմել էր զինկոմիսարիատ, որ պատերազմ գնա, սակայն մերժել էին։ Հուզված ասում էր․ «Պետք է գնամ, չէ՞ որ այնտեղ տասնութ տարեկաններն են կռվում»։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և երեխաների հետ։ Բակի բոլոր երեխաներին օգնում էր, նրանց հետ խաղում էր, կոնֆետներ բաժանում։ Բոլորը սիրում էին նրան։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Միշտ պատրաստ էր օգնության ձեռք մեկնելու բոլորին։ Երբ հարևանի երկու տղաներ ընտանիքը կորցրել էին և հայր չունեին, նա ամեն ինչով աջակցում էր նրանց։
Երազում էր
Տղա ունենալ և թոռներ։
Յուրահատկություններ
Կատակասեր էր և խոր հավատ ուներ Աստծու հանդեպ։
Սիրում էր
Բնությունը և ամեն մի իր, ինչը կապված էր զինվորական ծառայության հետ։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 11-ին զինկոմիսարիատ գնալուց․ «Դու կհասկանա՞ս, քսան տարեկան տղաներն են զոհվում…»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 16-ին, Ջրականում։ Զոհվել է անօդաչու սարքի հարվածից։