
Ծնվել է
1985 թ․ մայիսի 16-ին Վրաստանի Ախալքալաք քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Մարդկանց օգնելը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և հարազատների հետ։ Սիրում էր լեռներ բարձրանալ ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Կամեցող, բարի և ընկերասեր մարդ էր։ Շատ կատակասեր էր և վարակիչ ծիծաղ ուներ։
Երազում էր
Մեծ ընտանիք ունենալ՝ չորս երեխա և մեծ տուն։ Պլաններ ուներ նաև մեծ գործարան կառուցելու։
Յուրահատկություններ
Ինչքան էլ տխուր լիներ, տուն մտնելուց միշտ երգում էր և ուրախացնում բոլորին։ Ուզում էր, որ բոլորը սպորտով զբաղվեին, առողջ ապրելակերպ վարեին։
Սիրում էր
Առողջ ապրելակերպն ու սպորտը։ Զբաղվում էր լողով։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 10-ին, որի ժամանակ ասել էր, որ լավ է։ Իրականում դա այդպես չէր։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 16-ի առավոտյան։ Երբ դուրս էր եկել խրամատից, թշնամին կրակ էր բացել նրա ուղղությամբ։