
Ծնվել է
1969 թ․ հունվարի 3-ին ԱՀ Բաքու քաղաքում։ Հետո գնացել է Շուշի։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաների ծնունդը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բոլորին օգնության հասնող, հումորով և ազնիվ մարդ էր։ Աշխատավայրում կանայք նրան եղբոր պես էին վերաբերվում։
Երազում էր
Երեխաներին մեծացնել և իրենց նպատակներն իրագործել։
Յուրահատկություններ
Չնայած ծանր կորուստներին և դժվարություններին, երբեք ոչ մեկին չէր մերժում։
Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 28-29-ին․ «Ֆիզուլիից դուրս ենք գալիս, լավ տեղ ենք գնում»։ Երեխաները խնդրել էին, որ իրենց համար հեծանիվ բերի, նա էլ խոստացել էր։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 31-ին Շուշիում։ Գնալիս ասել էր․ «Մեղք են տղաները, գնանք՝ օգնենք»։