hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Կարեն Գրիգորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1976 թ․ սեպտեմբերի 2-ին Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և իր երեխաները։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների ու ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա իսկապես լավ մարդ էր՝ չափազանց բարյացակամ և ընկերասեր։ Նրա կինը և հարազատները միշտ խոսում են նրա մասին ջերմությամբ ու սիրով՝ միայն լավագույն հիշողությունները պահելով սրտում։

Երազում էր
Տղաների համար տուն կառուցել և կնոջ հետ միասին մեծացնել իր թոռնիկներին։

Յուրահատկությունները
Շատ հոգատար, աշխատասեր և ընկերասեր էր։

Վերջին խոսքերը
«Երեխաներին քեզ եմ վստահում, կսպասեք մինչև գա՛մ»։

Վերջին հերոսական մարտը
Հոկտեմբերի 13-ին, Ջաբրայիլում։