
Ծնվել է
1975 թ․ հոկտեմբերի 19-ին Լեռնային Ղարաբաղի Մարտակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Իր երեխաների հաջողությունները։ Սկսած 16 տարեկանից ծառայել էր հայրենիքին, ուներ մեծ սեր հայրենիքի հանդեպ։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում, ընտանիքի և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ հայրենասեր էր, նվիրված հայրենիքին, նպատակասլաց։
Երազում էր
Ընտանեկան բիզնեսը զարգացնել։
Յուրահատկություններ
Շար էր ուրախանում իր զինվորների հաջողություններով։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 2-ին։ Զոհվեց մեքենայի պայթյունից՝ զինվորների համար ուտելիք հասցնելու ճանապարհին։