hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Պետրոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1966 թ․ դեկտեմբերի 10-ին Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը։ Չափազանց հայրենասեր էր։ Ամբողջ կյանքում ծառայել էր հայրենիքին։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում՝ ծառայության մեջ։ Մինչև ուշ ժամ աշխատում էր։ Դուրս գալու հնարավորություն չէր ունենում։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարեկամասեր էր, շատ հարգված, ճշտախոս և բոլորի հետ հավասար։ Չէր սիրում շատախոս մարդկանց։

Երազում էր
Ժամանակն անցկացնել աշխատանքի վայրում, ծառայության մեջ։ Նա ամբողջ կյանքը ծառայել էր։ Նրա հիմնական նպատակները կապված էին հայրենիքի ու զինվորական ծառայության հետ։

Յուրահատկությունները
Շատ հոգատար, ուշադիր ու բարի մարդ էր։

Սիրում էր
Հայրենիքը, զինվորական ծառայությունը և ընտանիքը։

Վերջին խոսքերը
«Լավ է, ամեն ինչ լա՛վ է»։

Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 26-ին, Մարտունիում։