
Ծնվել է
2002 թ․ փետրվարի 11-ին Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ամեն լավ բան։ Շատ աշխույժ էր, գնահատում էր գեղեցիկը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների և ընտանիքի հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ ակտիվ էր, կարծես գիտեր, որ չի հասցնելու իրագործել իր երազանքները։
Յուրահատկություններ
Ուշադիր էր ամեն հարցում, գնահատում էր գեղեցիկը։
Վերջին զրույց
Հոկտեմբերի 9-ին կարճ խոսել է։ Մայրը հարցրել է, արդյո՞ք տաք հագուստ և ուտելիք ունեն, թե՝ ոչ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 14-ին Հադրութում։ Չի հեռացել ընկերներից։ Զոհվել է նռնակի պայթյունից։