hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Վահան Սողոմոնյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
2001 թ․ հունիսի 27-ին Լոռու մարզի Սպիտակ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքի հանդեպ սերը, ցանկացած դրական երևույթ։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Հայրիկի հետ, որը նրա համար նաև ուսուցիչ էր։ Սիրած էակ չուներ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա հզոր էր և անկրկնելի անձնավորություն էր։

Երազում էր
Հայրենիքի հզորացման մասին։ Ցանկանում էր մեծ ներդրում ունենալ Հայաստանի զարգացման գործում։

Յուրահատկություններ
Համառ էր, պայքարող, իր խոսքի հետևից մինչև վերջ գնացող։

Վերջին զրույց
Հայրը ցանկանում էր նրա մոտ գնալ, բայց նա արգելել է։ Վերջին երեք օրը չի կարողացել խոսել նրա հետ։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 29-ին Ճարտարի Ուլյան դիրքերում։

Հակադրվել է նահանջելու հրամանին
ոտքով գնացել է դիրքեր։

Ստանձնել է հրամանատարի պաշտոնը
Վիրավորվել է։

ԱԹՍ-ի հարվածը
Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին։