
Ծնվել է
2002 թ․ փետրվարի 15-ին Երևանում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ, որի մասին ծնողներն իմացել են ծառայության ընթացքում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Հասնող, շնորհակալ, ուրախ և պատրաստակամ մարդ էր, ով պատրաստ էր նեղություն կրել, միայն թե բոլորի համար լավ լինի։
Երազում էր
Հորեղբոր տղայի հետ ռեստորան բացել, որտեղ ինքն աշխատեր որպես խոհարար, իսկ եղբայրը՝ երգիչ։
Յուրահատկություններ
Ջիգյարով և պատրաստակամ էր։
Վերջին զրույց
Նոյեմբերի 4-ին․ «Ե՞րբ է վերջանալու պատերազմը»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 4-ին Մարտունի 2-ում։ Նոյեմբերի 2-ին մի քանի հոգով հետ են շպրտել 100 հոգանոց դիվերսիոն խումբ։