hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Գարիկ Թամամյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1994 թ․ սեպտեմբերի 18-ին Տավուշի մարզի Հաղարծին գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենասիրությունը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ուներ սիրած էակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Շատ բարի, խելացի, ժպտերես, կյանքով լի մարդ էր։

Երազում էր
Արտասահմանում ապրելուց հետո վերադառնալ Հայրենիք, ծառայել հայկական բանակում, ամուսնանալ, տուն գնել և տեղափոխել ընտանիքը Հայաստան։

Յուրահատկություններ
Կոկիկ և մաքուր էր։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 26-ին զանգահարել է մորը, շատ ուրախ տրամադրություն է ունեցել։ Ամսի 2-ին ասել է, որ կապը վատ է աշխատում։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 3-ին Ջաբրայիլում։