
Ծնվել է
1979 թ․ հուլիսի 17-ին Սյունիքի մարզի Դարբաս գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, երեխաներն ու նրանց ժպիտները։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, ընկերների և եղբայրների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի, հոգատար, ազնիվ, ընկերասեր մարդ էր և բոլորին օգնում էր։
Յուրահատկություններ
Նա միշտ մտածում էր բոլորի մասին։ Ուրախանում էր, երբ ուրիշներին ուրախ էր տեսնում և տխրում, երբ նրանք տխուր էին։
Վերջին զրույց
Առօրյա հարցեր էր տալիս, հարցնում էր, թե ինչպես են իր սիրելիները։ Վերջում ասաց, որ գնում են Գորիս, բայց իրականում գնացել էին Ջաբրայիլ։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին Ջաբրայիլում։ Պատմում են, որ նա իր հագուստն ու կոշիկները տալիս էր մյուսներին՝ ասելով, որ դա նրանց ավելի պետք կգա։