hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Պողոս Ներսիսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1969 թ․ հունվարի 15-ին Սյունիքի մարզի Անգեղակոթ գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը, երեխաները և հայրենիքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Աշխատանքի վայրում և ընտանիքի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Նվիրված, աշխատասեր, ընկերասեր, հումորով և ակտիվ մարդ էր։

Երազում էր
Ամուսնացնել իր որդուն և ունենալ զույգ թոռնիկներ։

Յուրահատկություններ
Նրա բարությունն ու նվիրվածությունը։

Վերջին զրույց
Հոկտեմբերի 10-ին կինը խնդրել էր, որ վերադառնա, սակայն նա պատասխանել է․ «Ես նպատակով եմ եկել, չեմ եկել փաչելու համար»։ Խոսելով որդու հետ, խնդրել է պատասխանատու լինել մայրիկի համար և հոգալ նրա մասին։ Լսելով պապիկին, թոռնիկը լաց է եղել, հարցրել, թե երբ կվերադառնա։ Շիկացած մթնոլորտը մեղմացնելու համար նա պատմել է անեկդոտ, որը դարձավ իր պատմած վերջին անեկդոտը։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 15-ին Ջրականում։ Նրա ընկերները պատմեցին, որ նրանք քիչ էին ծառայել միասին, բայց այդ օրերը կարծես 100 տարի լինեին։ Նրանց խոսքով՝ նա շատ ուրախ, նվիրված և քաջ մարտիկ էր։