hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Սրապ Շահինյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1991 թ․ փետրվարի 19-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ընտանիքը և հատկապես՝ երեխան։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ։ Հաճախ քաղաքից դուրս էր գնում՝ վայելելու բնության հանգստությունը։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ծիծաղկոտ, բարի, ընկերասեր, և լավատես մարդ էդ։

Երազում էր
Որ դուստրը լավ կրթություն ստանա, երջանիկ ընտանիք կազմի։

Յուրահատկություններ
Նրա ծիծաղն ու կենսուրախությունը։

Վերջին զրույց
Տուն էր եկել երկու ժամով։ Մինչ երեխան քնած էր, երկար նայում էր նրան՝ կարոտած հայացքով։ Կինը, զգալով պահի լրջությունը, կատակեց․ «Ա՛յ տնաշեն, այնպես ես նայում, կարծես վերջին անգամ ես տեսնում»։ Նա պատասխանեց․ «Ինչ գիտենք»։ Վերջին խոսակցության ժամանակ ասաց․ «Բա որ ես այստեղ չլինեմ, էլ ով պետք է պահի դիրքերը»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 6-ին Շուշիում՝ մշակույթի տանը։ Որոշ զինվորներ զղջացել էին, որ եկել են ծառայելու, բայց նա ու հրամանատարը բացատրել էին․ որ ընտրությունը իրենք են կատարել։ Ցավոք, մշակույթի տունը պայթեցրել են ու նրանք չեն հասցրել դուրս գալ։