
Ծնվել է
1989 թ․ հուլիսի 16-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Աշխատանքը, շատ նվիրված էր իր սիրած գործին։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և իր երեք երեխաների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա պատրաստակամ, նվիրված և հոգատար մարդ էր։
Երազում էր
Դառնալ գումարտակի հրամանատար և արդեն հասել էր նպատակին։
Յուրահատկություններ
Ամեն նոր տարի, ընտանիքի անդամներին շնորհավորելուց հետո գնում էր զորամաս՝ զինվորներին շնորհավորելու։
Վերջին զրույց
Շատ լարված էր։ Հարցրեց երեխաների մասին, ասաց, որ գտնվում է ծանր իրավիճակում․ «Չգիտեմ ի՞նչ կլինի, բայց կփորձեմ զանգել»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 7-ին Շուշիում, Քարինտակ գյուղի մոտ։ Հակառակորդի հարձակման ժամանակ նա խիզախություն է ցուցաբերել, դիմելով իր զինվորիներին․ «Էրեխեք ջան, փախեք ուր կարող եք, ապահով տեղ գտեք։ Ես ու մի քանի հոգի կմնանք, կարևորը ձեր կյանքը փրկվի»։