
Ծնվել է
1994 թ․ սեպտեմբերի 29-ին Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ուսումը։ Ընդունվել էր համալսարանի ֆիզկուլտուրայի բաժինը, սակայն ուսումը կիսատ մնաց։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Դասարանի ընկերների հետ։ Նրանք միասին զուգափայտեր էին սարքում իրենց բակում։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Արտակարգ անձնավորություն էր, ամեն տեղ արժանանում էր գովասանագրերի։
Երազում էր
Մոր մահից հետո վերադառնալ գյուղ, աշխատել որպես ուսուցիչ։ Ցանկանում էր ռազմագիտություն ու ֆիզկուլտուրա դասավանդել դպրոցում։
Յուրահատկություններ
Շատ կապված էր հայրիկի հետ, ով ուներ չորս ամուսնացած երեխա։ Ինքը ևս ցանկանում էր ամուսնանալ։
Սիրում էր
Տնային գործերը, որոնք ստանձնել էր մոր մահից հետո։
Վերջին խոսքերն էր
«Դրությունը վատ է, բայց դիմադրում ենք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
Հոկտեմբերի 27-ին, Մարտունիի 3-րդ պաշտպանական դիրքերում։ Զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ գտնվելով տանկի վրա։