hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մհեր Ասրյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1984 թ․ մարտի 17-ին Մարտունու շրջանի Բերդաշեն գյուղում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և դասավանդելը։ Դպրոցում մեծ սիրով պատմություն էր դասավանդում։ Աշխատանքը շատ էր ոգևորում նրան։

Երազում էր
Ավարտին հասցնել Մարտունիում գնած կիսակառույց տունը և լիարժեք տուն ունենալ։

Յուրահատկություններ
Աշխատանքի ու հատկապես պատմությաւն հանդեպ մեծ նվիրվածությունը։

Վերջին զրույց
Ընտանիքի հետ հոկտեմբերի 23-ին՝ ժամը 5-ին։ Ասել է, որ հարմար չէ, հետո կզանգի, բայց այդպես էլ չի զանգել։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 23-ին Մարտունու դիրքերում։ Նա վիրավորվել է, բայց հրաժարվել է գնալ հիվանդանոց, ասելով, որ պետք է մնա իր ընկերների կողքին։ Հետո համոզելով նրան տարել են հիվանդանոց, սակայն փրկել չի հաջողվել, քանի որ շատ արյուն էր կորցրել։