hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Դավիթ Պողոսյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1979 թ․ ապրիլի 10-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ընտանիքը և նրանց հանդեպ ունեցած սերը։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Մեծատառով մարդ էր, հայրենասեր, ընտանիքին նվիրված, հասնող և ընկերասեր։

Երազում էր
Որ երեխաները մեծանան, լավ կրթություն ստանան և հասնեն իրենց նպատակներին։

Վերջին զրույց
Ասել էր․ «Ես արդեն հայր եմ, ուզում եմ, որ 18-20 տարեկան տղաներն էլ հայրիկ դառնան և ընտանիք ունենան»։ Նաև ասել էր․ «Երեխաներին անակնալ եմ պատրաստել, ավտոբուսով գալիս եմ Երևան», բայց մի քանի ժամից զոհվել էր։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 1-ին Մարտակերտի Մատաղիսի շրջանում։