
Ծնվել է
1976 թ․ հունվարի 4-ին Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքն ու հայրենիքը։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Ընտանիքին նվիրված էր, ծնողասեր ու բարեկամասեր։
Երազում էր
Երեխաներին մեծացնել և հասցնել իրենց նպատակներին։
Վերջին զրույց
Հարցրել էր ընտանիքի մասին, ու ասել, որ պատրաստ է կռվելու և չի վերադառնալու։ Խնդրել էր, որ ընտանիքը լավ մնա։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 17-ին Հադրութում։ Կամավոր գնացել էր մարտի դաշտ ու մասնակցել մարտական գործողություններին։ Մարտական ընկերները միշտ հիշում են նրան որպես համարձակ ու լավ կռվող զինվոր։