hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Հարություն Քեշիշյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1986 թ․ հունվարի 2-ին Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը և հայրենի հողերը հետ վերադարձնելու գաղափարը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների և մայրիկի հետ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի և համեստ մարդ էր։ Երբեք կոպիտ չէր վարվում և իր խոսքում գրեթե չէր օգտագործում «չ» տառը։

Յուրահատկություններ
Նրա խիղճն ու անսահման հարգանքը մեծերի նկատմամբ։

Վերջին զրույց
Սեպտեմբերի 27-ին, ժամը 7-ին․ «Կարող է ես հետ չգամ, բայց էնտեղ երեխեքը մահանում են, ես ո՞նց թողնեմ, գամ»։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ սեպտեմբերի 28-ին Ջաբրայիլում։