
Ծնվել է
1994 թ․ հունվարի 19-ին Արարատի մարզի Հայանիստ գյուղում։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Բոլորի հետ։ Բոլորին օգնում էր։ Միշտ պատրաստ էր դիրքեր գնալու։ Սիրում էր մի աղջկա։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա բարեհոգի, բարեհամբույր, մեծատառով Մարդ էր՝ պատրաստ բոլորին օգնության ձեռք մեկնել։
Երազում էր
Ունենալ աշխատանք, ընտանիք և դուստր։
Յուրահատկություններ
Չափավոր էր խոսում, բայց իր ամեն մի խոսքը խորիմաստ էր։
Սիրում էր
Կենդանիներին։
Վերջին խոսքերն էր
Գիշերը զանգել է մայրիկին․ «Տեղ եմ գնում, մի՛ անհանգստացեք, երբ կարողանամ՝ կզանգեմ»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 21-ին Զանգելանում։ Թշնամին հարձակվել է ավտոբուսի վրա։ Զոհվել է՝ երկարատև մարտի ընթացքում։