hy flag ՀԱՅ
֏
֏ $
Նվիրաբերել
Մանվել Դոդորյան
2020 թ.
Կենսագրություն

Ծնվել է
1992 թ․ մայիսի 24-ին Երևանում։

Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքին ծառայելու և զինվորական դառնալու միտքը։

Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընկերների հետ։ Ամուսնացած էր և ուներ երկու զավակ։

Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա հարգված սպա էր, զինվորներն իրեն շատ էին սիրում։

Երազում էր
Հայրենիքի պաշտպան դառնալ, ինչն իրականացավ, ցանկանում էր նաև սեփական տուն ունենալ։

Սիրում էր
Որսորդություն և ձկնորսություն։

Վերջին խոսքերն էր
Հոկտեմբերի 1-ին․ «Դիրքեր ենք գրավել, չանհանգստանա՛ք, ոչ մի տեղ չգնա՛ք»։ Երեք ժամ անց զոհվել է։

Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ հոկտեմբերի 1-ին Մարտունիում։ Մասնակցել է նաև 4-օրյա պատերազմին՝ որպես դիպուկահար։