
Ծնվել է
1989 թ․ հունվարի 1-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտունի քաղաքում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հաղթանակը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի և ընկերների հետ, ուներ որդի՝ Դավիթը, ծնված 2018-ին։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Նա կենսուրախ էր, բարի, ընկերասեր, արդարամիտ, նվիրված հայրենիքին։
Երազում էր
Խաղաղ կյանք ունենալ և ապրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում։ Ուզում էր ավարտին հասցնել իրենց տան դիմացի խանութի կառուցումը։
Յուրահատկություններ
Ուրախություն ու խաղաղություն էր բերում այնտեղ, որտեղ լինում էր։
Սիրում էր
Կենացներ ասել։ Դա իր մոտ լավ էր ստացվում։ Նաև սիրում էր մեջբերումներ անել գրքերից։
Վերջին խոսքերն էր
Նոյեմբերի 9-ին քրոջ ծննդյան օրը․ «Քո պատվին թշնամուն հետ շպրտեցի՛նք»։
Վերջին հերոսական մարտը եղել է
2020 թ․ նոյեմբերի 9-ին Մարտունու շրջանի Կոհակում։ Եղել է շտապօգնության վարորդ, միաժամանակ մասնակցել է մարտական գործողություններին։