
Ծնվել է
1964 թ․ փետրվարի 5-ին Գորիսի շրջանի Ձորաշեն գյուղում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Հայրենիքը, ազգը և թոռնիկը։
Ընկերներն ու հարազատները հիշում են որ
Հոգատար ու նվիրված ամուսին էր, շատ ընկերասեր մարդ, ով միշտ պատրաստ էր օգնելու։
Յուրահատկություններ
Նրա անմնացորդ նվիրվածությունը հայրենիքին նրան դարձնում էր յուրահատուկ։
Վերջին զրույց
Զանգահարել է Ռուսաստանում գտնվող հարազատին և ասել, որ գնում է պատերազմ։ Հարազատը փորձել է հետ պահել՝ նշելով, որ տարիքային սահմանափակման պատճառով նրան չեն թողնի։ Չնայած այդ ամենին, նա որդու հետ գնացել է՝ ասելով․ «Ես գնացի»։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 4, Քելբաջար - Վարդենիս։