
Ծնվել է
1969 թ․ ապրիլի 8-ին Երևանում։
Նրան ոգեշնչում և ուրախացնում էր
Ընտանիքը և հայրենիքը։
Ժամանակը սիրում էր անցկացնել
Ընտանիքի, երեխաների, թոռների և ընկերների հետ։
Ընկերներն ու հարազատները հիշում են, որ
Բարի մարդ էր, ով անհանգստանում էր ուրիշների համար ու օգնում էր բոլորին։
Երազում էր
Ազատագրել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Նա հաճախ էր ասում, որ ԼՂՀ-ից հետո հաջորդ նպատակը լինելու է Նախիջևանը։ Սակայն, այդ երազանքը չիրականացավ։
Սիրում էր
Նվագել և երգել։ Ինքնուս նվագել և երգել էր սովորել։
Վերջին զրույց
Վստահաբար ասել էր, որ ամեն ինչ լավ կլինի, որ ազատագրելու են Լեռնային Ղարաբաղի տարածքները։
Վերջին հերոսական մարտը
2020 թ․ հոկտեմբերի 16, Թաղավարդի մոտակայք։